Երկրաշարժ Մարտունի քաղաքից 23 կմ արեւմուտք. էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ

448

Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ եւ արեւելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով

Հայաստան` Մարտունի քաղաքից 23 կմ արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ–ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում` 3 բալ, Երեւան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: