ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ Քաբուլի օդանավակայանի մոտ որոտած երկու պայթյունների զոհերի թիվը հասել Է 103-ի․ նրանց մեջ են նաև ԱՄՆ զինծառայողներ

76

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ որոտած երկու պայթյունների զոհերի թիվը հասել Է 103-ի: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը։ Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում 90-ն աֆղաններ են եւ 13-ն՝ ամերիկացի զինծառայողներ:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել Է տեղի ունեցածը եւ խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին: Մայրաքաղաքի օդանավակայանում լարված իրավիճակ Է ստեղծվել այն բանից հետո, երբ թալիբերն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը՝ արյունահեղություն թյուլ չտալու համար: Միանգամից մի քանի պետություններ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին և դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: