Արցախի նախագահը ՖԲ-ն իր էջում հրապարակել է ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանում 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը

1232

Սիրելի ՛ հայրենակիցներ
Դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:
Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:
Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը: