Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Су-35 և Су-57 կործանիչներ

261

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառшյությшն ղեկավար Դմիտրի

Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Եթե Անկարան որոշում կայացնի այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնել համապատասխան բանակցություններ»,-ասել է Շուգաևը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Անկարան ուսումնասիրում է ռուսական կործանիչներ գնելու հարցը։