Կրակո՞ց, փոխհրաձգությո՞ւն, թե՞ պայթյուն․ ի՞նչ է կատարվել Գորիսում

303

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, հուլիսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Հարութ Վարդանյանը։ Վերջինս ստացած վնասվածքների մասին ոչինչ չի ասել։ Հինգ րոպեի տարբերությամբ, ժամը 01.35-ին նույն բժշկական կենտրոնից Գորիսի ոստիկանություն հաղորդում է ստացվել «Ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք /1.5-0.5 սմ/ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա Մելիք Բարսեղյանը։ Վերջինս նշել է, որ փողոցում քայլելիս ձեռքին եւ գոտկային շրջանին եղել է պայթյուն:
Արդեն տեղեկացրել ենք, որ կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների միջեւ վիճաբանություն է սկսվել։