Քրիստինե Խանազադյանը վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակում վարչության պետ է նշանակվել

239

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշումներ է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Քրիստինե Խանազադյանի դիմումը `

1. Քրիստինե Սերգեյի Խանազադյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.2-Ղ2-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։

2. Քրիստինե Սերգեյի Խանազադյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին։

3. Քրիստինե Սերգեյի Խանազադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։

 

Под запретом! 5 вещей, которые категорически нельзя носить девушкам с пышными формами

 

 

Принцессы тоже ошибаются: 9 самых громких модных провалов королевских особ

 

 

 

Украинка с самыми большими скулами опубликовала снимки до пластики для сравнения

 

 

 

Супруги с удивительной разницей в росте стали звездами в Сети