Ավտովթար Երևանում. կան տուժածներ

176

Հունիսի 22-ին, ժամը 22։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Juke» (վարորդ՝ Մ․ Թ․) և «Lexus RX350» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Մ․ (ծնված 2005 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։