‼️ Խորհրդարան են անցնում Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը

217

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները

ՔՊ՝ 687.251 քվե կամ 53.92%,

«Հայաստան» դաշինք՝ 268.165 քվե կամ 21.01%,

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66.633 քվե կամ 5.23%,

Բարգավաճ Հայաստան կուսակցություն՝ 50.416 քվե կամ 3.96%.

Ըստ օրենքի, եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Այդ ուժը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նոր խորհրդարանում չեն լինի։