Չարթերային չվերթի պատվեր՝ կառավարական շրջանակների՞ց

1146

«Դեժավյու» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Հայաստանից չարթերային թռիչք կատարելու համար ինքնաթիռ է պատվիրել «Վիվարո» ընկերությունը։

Ըստ տելեգրամյանի ալիքի՝ ինքնաթիռի թռիչքի պատվերը տրվել է այսօր կեսօրին, պատվերի հրահանգը իջեցվել է կառավարական շրջանակներից, իսկ թե ով և ուր պետք է թռնի, հայտնի չէ. տեղեկությունը պահվում է խիստ գատնի։

Տելեգրամյան ալիքը նաև հիշեցրել է՝ «Վիվարո» ընկերությունը պատկանում է Վահե և Վիգեն Բադալյաններին, որոնք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցները և կապված են հայտնի ֆեյքաֆաբրիկաների հետ։

168.am-ը տելեգրամյան ալիքի հայտնած տեղեկության վերաբերյալ փորձեց մանրամասներ ճշտել «Վիվարո» ընկրության հանրային կապերի պատասխանատուից։

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Սևոյանը հարցը լսելուց հետո ասաց, որ նման տեղեկություն առաջին անգամ է լսում, որևէ բան այդ տեղեկության վերաբերյալ չի կարող փոխանցել, խնդրեց հարցը ձևակերպել գրավոր և ուղարկել «Վիվարո» ընկերության էլեկտրոնային հասցեին՝ խոստանալով անպայման դրան ընթացք տալ։

Հարցումն ուղարկված է «Վիվարո» ընկերությանը. պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։