Մակրոնը Էրդողանի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

114

Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ նախատեսում է քննարկել Ղարաբաղի հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը:

 

 

Հունիսի 14-ին Բելգիայի մայրաքաղաքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

 

«Մենք կխոսենք Սիրիայի, Լիբիայի, Ղարաբաղի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանային հակամարտության մասին», – ասել է Մակրոնը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում: