Երևանում 20-ամյա տղան գոտիով փորձել է խեղդել իր 14-ամյա քրոջը

506

Հունիսի 9-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ոստիկանության Նոր նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ակնակապիճային շրջանի այտուցվածություն, ենթամաշկային հեմատոմա 2 կողմից, պարանոցի աջ հատվածում հեմատոմային նշաններ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 14-ամյա Սոնա Ս-ն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ հունիսի 7-ին Սոնա Ս-ի եղբայրը՝ 20-ամյա Տ. Ս-ն, գոտիով փորձել է խեղդել քրոջը։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԴՖԻՏԵՔ ՆԱԵՎ՝