ԴՈՒՔ ԷԹԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ ԼՍԱԾ ԿԱ՞Ք. ՔՈՉԱՐՅԱՆԸ` «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԼՐԱԳՐՈՂԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1042

Ռոբերտ Քոչարյանն այսօր Սիսիանում հանդիպումից հետո կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա, սակայն, համառորեն չէր ցանկանում պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցերին: Լրագրողը քանիցս փորձեց Մեղրիի միջանցքի վերաբերյալ հարց ուղղել, սակայն Քոչարյանն արհամարհեց նրա հարցը, վերջում էլ ասաց. «Դուք էթիկայի մասին լսած կա՞ք»:

Ակնհայտ էր, որ նա ընտրողական մոտեցում է ցուցաբերում լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ:

Մենք ևս նրան չկարողացանք հարց ուղղել, ավելի ճիշտ`ստանալ մեր հարցի պատասխանը Օնիկ Գասպարյանի` իրենց դաշինքին աջակցելու լուրերի հետ կապված, քանի որ երկրորդ նախագահը որոշել էր ընդամենը երեք հարցի պատասխանել: