ՀՀ ոստիկանությանը հրամաններ է ստորագրել

273

Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը. Վ. Ղազարյանի հրամանով Վահան Ազգաշյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Տիգրան Կարապետյանը ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: