Իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և իր ընկերները ալյուր էին գողացել Գագիկ Ծառուկյանից. arminsider

279

Վահագն Ալեքսանյանը պարզվում է՝ այդքան էլ բարոյական անցյալ չի ունեցել: Գրում է arminsider տելեգրամյան ալիքը:

«Այսօր բարոյականությունից խոսող ուսապարկ-պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզվում է՝ այդքան էլ բարոյական անցյալ չի ունեցել:

Պարզվում է՝ այս ուսապարկ-պատգամավորը, երբ ԲՀԿ պասիվ երիտասարդներից է եղել` բավական տհաճ պատմության կիզակետում է հայտնվել:

Տարիներ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարզերի բնակիչների համար բարեգործական ակցիա է իրականացնում և մեծ քանակությամբ ալյուր ու այլ սննունդ է ուղարկում մարզեր: Դեռ ուսապարկ չդարձած Վահագն Ալեքսանյանը և իր մի քանի ընկերներ իրենց համակարգողի հետ գողանում են գյուղացիներին հասանելի մեկ բեռնատար ալյուր: Ծառուկյանն իմանում է և այդ խմբակին կանչում է պատասխանատվության:

Ալյուր գողացող Վահագն Ալեքսանյանը և իր ընկերները ստիպված են լինում վերադարձնել գողացված ալյուրը»,-ասված է հրապարակման մեջ: