Թշնամին 20 օր է՝ օկուպացրել է Հայաստանի տարածքը, Գեղարքունիքում տեխնիկա է աշխատեցնում…

243

Թշնամին 20 օր է՝ օկուպացրել է Հայաստանի տարածքը, Գեղարքունիքում տեխնիկա է աշխատեցնում, սադրում, սպառնում է Հայաստանի քաղաքացիներին, գերի է վերցնում ու սպանում հայ զինծառայողներին, իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է անում

Նա այս պահին քննարկում է, թե ինչպես է Արարատի մարզի բնակիչը մեկ այլ բնակչի տարածքի հաշվին իր տան պատը առաջ տվել:

Աշխատանքային ժամին ՔՊ-ականների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանից բացի մասնակցում են Արարատի նախկին մարզպետ, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս նախագահ Գարիկ Սարգսյանը (Կռակադիլ Գարիկ), Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: