Վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

423

Մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է:

Կատարվում է քննություն: