«Դուք այսպիսի նկար երբեք չեք տեսնի։ Սա ես եմ սարքել՝ ցույց տալու համար այս երեսպաշտների իրական դեմքերը». Արամ Գևորգյան

656

Դուք այսպիսի նկար երբեք չեք տեսնի։ Սա ես եմ սարքել՝ ցույց տալու համար այս երեսպաշտների իրական դեմքերը։

Ես թքած ունեմ, թե որքան տաղանդավոր կամ անտաղանդ են սրանք, նրանք այսօր, իրենց լռությամբ համաձայություն են տալիս էն ամենին, ինչ կատարվում ա։ Սրանցից առնվազն 4-ն այսօր վիժվածքի թիմում պաշտոնի է, ու փրփուրը բերաններին պաշտպանում են թերմացքին, արդարացնում նրա արածները։

Դուք երբեք չեք տեսնի սրանց՝ տղերքի մասունքները մեշոկների մեջ լցրած լուսանկարները ձեռքին, որովհետև իրենց համար 50 դրամ թանկացած տրանսպորտի հարցն ավելի կարևոր էր, քան Արցախի, 5000 տղու ու կորսված հայրենիքի։ Իրանց համար էժանագին պոպուլիզմն ավելի կարևոր էր, քան թե իրական հայրենասիրությունը։

Իրանք Սերժի դեմ ելան 50 դրամի համար, բայց իրանք նիկոլի վարած ազգակործան քաղաքականության դիմաց լուռ են։ Լուռ են, որովհետև վախկոտներ են։

Արամ Գևորգյանի էջից: