Աբովյան փողոցում իրավիճակը լարված է․ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

416

Mediaport-ի թղթակիցը սպանության վարից հաղորդում է, որ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։