«Անիրական»․ Իոսիֆ Կաբզոնի 16-ամյա թոռնուհու լուսանկարը գերել է ռուսաստանցիներին

392

donbasstoday.ru-ն գրում է, որ Իոսիֆ Կոբզոնի երիտասարդ թոռնուհին 16 տարեկան հասակում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Աղջիկը վերջերս է Իսպանիայից թռել հայրենիք և արդեն ձևավորել է երկրպագուների բանակ: Եվ այդ ամենը շնորհիվ նրա գեղեցիկ արտաքինի: Առնելլա Մարին հանգուցյալ Իոսիֆ Կոբզոնի ժառանգորդուհին է: Նատալիա Ռապոպորտ-Կոբզոնի կրտսեր դուստրը չի փայլել մայրաքաղաքի երեկույթներին, նա թաքնվել է լրագրողներից ու չի տառապում աստղային տենդով:

Կոբզոնի թոռնուհին հազվադեպ լուսանկարներ է հրապարակել նաև սոցցանցերում: Նա Instagram-ում ընդամենը 13 լուսանկար ունի: Առնելլա-Մարին համացանցում տեղադրել է իր առաջին լուսանկարը դեռ 2019 թվականի ամռանը: Երկու տարվա ընթացքում նրա մոտ այդպես էլ չի արթնացել սեր սելֆիների նկատմամբ: Բայց անգամ Կոբզոնի թոռնուհու մի քանի լուսանկարները ողողվել են  գովեստնի խոսքերով: Օրինակ Մոսկվայում երկնաքերի ֆոնի վրայի աղջկա լուսանկարի տակ շատ արձագանքներ են եղել: Ավելին, շատ ակնարկներ եղել են անգլերեն: «Կնայեմ և կհիանամ», «անիրական», «հրեշտակ», «հիասքանչ», «զարմանալիորեն գեղեցիկ աղջիկ, անհնար է հայացքը կտրել»,«անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում», — գրել են մեկնաբանները: Հիշեցնենք, որ Իոսիֆ Կոբզոնը վախճանվել է քաղցկեղից 2018 թվականին։ Նա ունի յոթ թոռներ:

Ինչպես ավելի վաղ գրել էր Topnews-ը, 2021 թվականի փետրվարին լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել Կոբզոնի որդեգրած գաղտնի տղայի մասին: Որդեգրված տղան, ըստ Կոբզոնի այրու պատմության, այժմ ապրում է Հայաստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը