Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակաված կինն առողջացել է, առողջ բալիկ ունեցել․ ԲԿ

249

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակաված 31 շաբաթական հղի Մարիամի խնդրանքը բժիշկներից առողջանալն ու առողջ զավակ ունենալն էր:

Այս մասին գրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էր կարողանում թթվածնի դիմակով շնչել երկուսի` իր և որդու` Տիգրանի փոխարեն: Բժիշկների համառ պայքարի, Մարիամին սրտապնդելու և հուսահատության պահերին երեխայի լույս աշխարհ գալու մասին պարբերաբար հիշեցնելու արդյունքում Մարիամը մեկ ամսից առողջացավ և դուրս գրվեց ԲԿ-ից: 37 շաբաթականում ինքնուրույն ծննդաբերեց որդուն և Երեխաների պաշտպանության օրը տուն է շտապում, որ դուստրերը եղբոր հետ նշեն իրենց տոնը:

Լուսանկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ավագ գինեկոլոգ-մանկաբարձ Ինգա Ավանեսյանն է` այն բժիշկներից մեկն, ում շնորհիվ Մարիամի ընտանիքն այսօր երջանիկ է»։