«Переборщили». «Մարիաննա» թթվասերի պիտանելության ժամեկտը գրանցել են դեռ չեկած օրվա ամսաթվով (լուսանկար)

266

Այն որ խանութներում հաճախ են հանդիպում ժամկետանց ապրանքներ՝ բոլորին է հայտնի, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել, երբ ապրանքի վրա գրված լինի ժամկետը «դեռ չեկած» ապրանք:

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ն պիտանելության ժամկետները գրանցելիս՝ գերազանցել է ինքն իրեն:

Այսօր՝ մայիսի 31-ին (31.05.2021), NEWSPRESS.am-ի խմբագրություն են ուղարկել «Մարիաննա» ապրանքանիշի 400 գրամանոց թթվասերի լուսանկար:

Ամեն ինչ կարգին կլիներ, եթե պիտանելության ժամկետը գրողները ժամանակից մի քիչ առաջ ընկած չլինեին ու թթվասերի վրա գրած չլինեին հաջորդ օրվա ամսաթիվը:

Իհարկե կարելի է եզրակացնել, թե ինչով է պայմանավորված այս երևույթը, հատկապես, որ թթվասերը գնել են Երևանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող մարզից:

Քանի որ Երևանից մարզեր ոկաթնամթերքը ուղարկվում է շաբաթը 1 կամ 2 անգամ, ուստի հավանաբար արտադրողը փորձել է երկարացնել պիտանելության ժամեկտն ու, ինչպես ռուսները կասեն, «переборщили»…

Թեև կա նաև մեկ այլ տարբերակ. հենց խանութի աշխատողը գուցե ցանկացել է ամեն գնով իրացնել ապրանքն ու ինքնաբուխ քայլեր է ձեռնարկել…

Ամեն դեպքում NEWSPRESS.am-ը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին, որպեսզի հետո չասեն, թե օրինակ թունավորումները որտեղից եղան…