Հիմա որ ասեմ՝ նոր հարձակումներ են լինելու, պիտի ասեք ազերիներին իշմար եմ տալի՞ս․ Բագրատյան

426

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում.

«Լավ, 6 գերի վերցրին (կամ առևանգեցին)։ ՊՆ-ից մեկը պատասխան տվե՞ց։ Էտ 6-ը երբ կաբել էին փռում, ինչո՞ւ կողները զինված ջոկատ չկար։ Ինչո՞ւ ոչ-ոք չի պատժվում։ Ինչո՞ւ ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում։ Կամ Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ինչո՞ւ հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու՝ բացի Լաչինի հատվածից)։

Հիմա որ ասեմ՝ վաղը, մյուս օրը նոր հարձակումներ են լինելու, պիտի ասեք՝ ազերիներին իշմար եմ տալի՞ս։ Իսկ գուցե մտածեք, որ ազերիները հարձակվում են, քանի որ այս չնթռլիկը, կամա թե ակամա, ազերիներին ասում է. «Ոչ մի սահման էլ չենք պաշտպանելու, էստի՛ համեցեք»։  Իսկ էն քիքիրը, մորքուրը մտածում է միայն իր բիզնեսի մասի՞ն»։