«Ադրբեջանը ավելացնում է լարումը»․ ինչո՞վ կավարտվի հայ զինծառայողների զավթումը

309

tsargrad.tv-ն գրում է, որ մի քանի հայ զինվորներ գերեվարվել են ադրբեջանական զինվորների կողմից: Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հայկական խումբը դիվերսիա է նախապատրաստել: Սակայն Երևանում դա հերքում են: Մի խոսքով, հարաբերությունները կրկին թեժանում են, և մի շարք բանախոսներ արդեն կարծում են, որ Ռուսաստանը պետք է միջամտի:
tsargrad-ը միջադեպը քննարկել է փորձագետների հետ զրույցում: Այսպիսով, Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանովը կարծում է, որ այս դեպքում Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի հետ հարաբերությունների լարումը։

«Չնայած նրանք եղել են սահմանապահներ, Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել, իբր դա եղել է դիվերսիոն խումբ: Ադրբեջանական կողմը հույս ունի, որ Թուրքիան միշտ կաջակցի՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Բաքվի հարաբերությունները Մոսկվայի հետ: Բայց Ռուսաստանը, համոզված եմ, պետք է որոշումներ ընդունի դիվանագիտորեն։ Ավելին, մեր խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղում: Հետևաբար, Ռուսաստանն ամեն դեպքում պետք է լուծի խնդիրները դիվանագիտական ​​ճանապարհով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը