Նիկոլ Փաշինյանը որոշել է կտրուկ գործողությունների դիմել

411

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իշխանությունը «փախել է իր տակից», և ընտրություններին չեն կարողանալու համապատասխան քվե ապահովել, որոշել է կտրուկ գործողությունների դիմել։

Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, նախարարներին ու մարզպետներին հանձնարարված է իրենց գերատեսչություններում համապատասխան «աշխատանքներ» տանել, որպեսզի որևէ ձայն չկորչի, ավելին՝ աշխատակիցներին պարտադրել են ներկայացնել 10 հոգանոց ցուցակ, որը պետք է ներկայացվի մինչև հունիսի 15-ը։

Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, պետական կառավարման համակարգը մեծամասամբ ընդվզում է գերատեսչական այդ տեռորի դեմ կամ պարզապես արհամարհում է:

Զուգահեռ տեղեկություններ են ստացվում, որ մեծ թվով հրաժարականների դիմումներ կան տարբեր գերատեսչություններում։