Ինչպե՞ս են գերեվարվել հայ զինծառայողները․ մանրամասներ

300

ակառակորդը 1․5-2․5 կմ խորությամբ՝ երկու ուղղությամբ փորձում էր իր ուժերը միավորել եւ ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն։ Գնահատելով իրավիճակը՝ որոշում է կայացվել տեղադրել 1 նոր մարտական դիրք, որը իր թեւահար դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները։ Գիշերային իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել ժամը 5-ին։ Հակառակորդը օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները եւ իր ստորաբաժանումներով շրջափակել մեր՝ գործողություններ իրականացնող խմբին։ Նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի․ ըստ Yerkir.am-ի՝ ասուլիսի ժամանակ հայտնել է ՊՆ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Ասրյանն ասել է, որ հայկական ստորաբաժանումները կարող էին կրակել եւ վնասազերծել թշնամուն, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը իրավիճակը փորձել է կասեցնել եւ հարթել առանց զենքի։

«Ինչո՞ւ չեն կրակել։ 16 օր է՝ հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, առանց ուժի կիրառման։ Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ թե՛ մեր զինծառայողները, զինուժը, թե՛ հակառակորդի կողմից ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով «Մեջքին առ» վիճակում իրենց հաստիքային զենքերը։  Նույն իրավիճակը ստեղծվել է նաեւ այդ գործողության ընթացքում։ Մոտենալով մեր զինծառայողներին՝ 4 հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքը ուղղելով մեր զինծառայողների վրա՝ հրամայել են հանձնվել, երբ մեր երկու զինծառայող, որոնք գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին, բայց, փաստորեն, հակառակորդը, լինենով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել եւ գերեվարել է մեր 6 զինծառայողին»,- ըստ Yerkir.am-ի՝ ասել է ՊՆ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

ՊՆ ԳՇ պետի տեղակալն ասուլիսի ժամանակ նշել է, որ դեպքից անմիջապես հետո կապ են հաստատել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող խմբի հետ եւ տեղյակ պահել դեպքի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում