Կնոջ Գլուխը Սեքսի Ժամանակ «Խցանվել» Է Բազրիքի Ճաղերում

541

Լիպեցկում փրկարարներն օգնություն են ցուցաբերել մերկ կնոջը, որի գլուխը մնացել էր բնակելի շենքերից մեկի շքամուտքի բազրիքի ճաղերի արանքում: Դեպքը տեղի է ունեցել Լիպեցկում՝ հուլիսի 17-ի գիշերը: Անհայտ անձի ահազանգով ժամանած փրկարարներն ու իրավապահները պարզել են,

որ 46-ամյա կինն այդ վիճակում հայտնվել է սեքսով զբաղվելու հետեւանքով. զույգն այդ քայլին գնացել է ինտիմ կյանքը բազմազան դարձնելու նպատակով: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, անհարմար իրավիճակ ստեղծվելու մեղավորը կնոջ զուգընկերն է եղել, որի անձի ու գտնվելու վայրի մասին ոչինչ չի ասվում: Չի խոսվում նաեւ կնոջ ինքնազգացողության մասին: