Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում

524

Մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984 թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

37-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած` 17.05.2021 19:38-ից․

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 37-ամյա Գոռ Համբարձումյանը, որը մայիսի 13-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի բաժին կամ զանգել 010 67-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: