ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է անցել գիշերը Գեղարքունիքի սահմանին

303

Երեկվա միջադեպը տեղի է ունեցել Վերին Շորժայի մոտակայքում գտնվող սարատեղիներից մեկում, իսկ այս պահին վիճակը հանգիստ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում միջադեպ էր տեղի ունեցել հայ զինծառայողների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, ինչի հետևանքով հակառակորդի զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է հասցրել մեր զինծառայողներից մեկին:

Հավելենք, որ օրեր առաջ Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: