Զոհված, անհետ կորած, գերեվարված, 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամները աղբահանության վճարից կազատվեն

412

Երևանի ավագանին մայիսի 25-ին սպասվող նիստում որոշում կընդունի Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրամադրել աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն՝ ազատելով մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը առկա աղբահանության վճարի պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Այս որոշման իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), տատը և պապը, եթե նրանք վերը նշվածի համապատասխան զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում, ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել։