Վարդենիսի տարածքից անհետացել է երեք ամսվա ժամկետային զինծառայող. ArmLur.am

392

Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, մեր տեղեկություններով զինծառայողը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ։ Այս մասին ArmLur.am—ի հետ զրույցում հայտնեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, եւ այլեւս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը, ոստիկանությունը փնտրում են, բայց դեռեւս նորություն չկա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ վարկածներ կան, արդյոք դեպքը կարող է կապված լինել սահմանային վերջին իրադարձությունների հետ մեր զրուցակիցը նշեց. «Վարկածներ առաջ քաշել չեմ կարող, ոչ մեկ տեղյակ չէ, պարզապես նա զորամաս չի իջել, եւ այս սահմանային վերջին դեպքերի հետ ընդհանրապես կապ չունի»: