Տեսանյութ: «Range Rover»-ի վարորդը կրակ է բացել հետիոտների ուղղությամբ

580

Մոսկվայում «Range Rover»-ի վարորդը կրակ է բացել հետիոտների ուղղությամբ և վիրավորել երկու տղամարդու: Ականատեսների խոսքերով, նա չի ցանկացել զիջել հետիոտնային անցումն անցնող մարդկանց, ինչից հետո հետիոտներից մեկը սկուտերով հարվածել է ավտոմեքենային:

Ինչպես Life-ին հայտնել են տեղի իրավապահ մարմիններում, վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից պարզաբանման համար, իսկ հետիոտները եղել են ալկոհոլի ազդեցության տակ ու հարձակվել են տղամարդու վրա․ վարորդը հանել է տրավմատիկ ատրճանակը և սկսել կրակել:

Նրան բերման են ենթարկել և տեղափոխել փորձաքննության. Նա ստուգվելու է ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման համար: Երկու տուժածներ տեղափոխվել են քաղաքի կենտրոնական հիվանդանոց, նրանք լուրջ վնասվածքներ չունեն: