Ինչի հետ են կապված Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի տատանումները. պարզաբանում

352

Ինչի հետ են կապված Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի տատանումները. պարզաբանում

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

 

«Լարման անկման հետևանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։

Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տևողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին և այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տևողությամբ»,- ասաց Սարջարյանը։