Որո՞նք Են Ամենատարածված Կանացի Էրոտիկ Ֆանտազիաները

391

Շատ հաճախ կանայք ունենում են սեքսուալ ֆատնազիաներ, որոնց մասին չեն բարձրաձայնում: Որտեղի՞ց են գալիս այդ մտքերը և կարո՞ղ են արդյոք իրականություն դառնալ:

Ահա կանացի ամենատարածված սեքսուալ մտքերը, որոնց մասին չգիտեն նույնիսկ  տղամարդիկ:

Սեքս երեքով՝ երկու տղամարդ, մեկ կին

Բնության մեջ ընտրում է էգը, իսկ հասարակության մեջ՝ կինը, ուստի երեքով սեքս ունենալու ցանկությունը  գրավիչ գաղափար է, որը բխում է հենց ընտրության հնարավորություն ունենալուց: Ընդունված է համարել, որ այս իրավիճակն արխետիպային է, և հատուկ է մարդկային գեներին: Այլ կերպ ասած, երեքով սեքս ունենալու ցանկությունը ֆիզիոլոգիական է, սակայն ինչ-որ առումով՝ նաև դժվար իրականանալի, քանի որ տղամարդիկ չեն սիրում մրցակցություն: Հասարակական նորմերի տեսանկյունից՝ կանացի այս ֆանտազիան անբարոյական է, իսկ այն, ինչ արգելված է, միշտ էլ  ցանկալի  է:

Կապված լինելու ցանկություն

Կանանց սեքսուալ մտքերի  լայն շրջանակը կապված է  ենթարկելու և ենթարկվելու գաղափարի, այսինքն՝ սեքսուալ  դերերի հետ: Այսօր կանայք իրենց փայլուն դրսևորում են այնպիսի ոլորտներում, որոնք նախկինում բացառապես տղամարդկային էին համարվում: Այս ամենով հանդերձ,  նրանք ցանկանում են իրենց լիարժեք կին զգալ, որոշումներ չկայացնել, փոխարենը ենթարկվել սիրելիին: Ուստի զարմանալի չէ, որ կանացի ամենատարածված ֆանտազիաներից մեկը   սիրելիի հետ՝  կապված վիճակում  հարաբերություններ ունենալն է:

Սեքս՝ բնության գրկում

Այստեղ կարելի է նկատել այն հարաբերությունների հետքերը, որոնք  եղել են պատանեկության տարիներին, երբ զույգերը մենակ մնալու  հնարավորություն չեն ունեցել: Հետևաբար, նրանք ռոմանտիկ միջավայր են ստեղծում անտառում,  նույնիսկ՝ լողափին: Հասուն տարիքում բնության գրկում սեքս ունենալը կամ դրա մասին ֆանտազիաները պատանեկան հիշողությունների շարունակությունն է:

Սեքս՝ փակված աչքերով

Սեռական հարաբերություններում  կնոջ համար ամենակարևորը սեփական զգացմունքների վրա կենտրոնանալն է: Սակայն, միշտ չէ, որ դա հաջողվում է՝ պայմանավորված մի շարք գործոններով: Սարսափելի է անգամ հիշել, թե ինչ հակասեքսուալ մտքեր են ունենում կանայք սեքսից առաջ: Եթե  սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդկանց մոտ  առկա այլ մտքերն օգնում են երկարաձգել սեքսը, ապա կանանց դեպքում՝ այդ մտքերը խանգարում են: Այդ իսկ պատճառով կանայք նախընտրում են հարաբերություններ ունենալ մթության մեջ:

Լինել ստրկուհի և ենթարկվել

Կանայք քաջ գիտակցում են, որ  յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է  ոչ միայն վայելել իր ազատությունը, այլև կառավարել զուգընկերուհուն: Սակայն, շատ հաճախ տղամարդն  ընկալում է կնոջը  որպես մրցակից և պատրաստ չէ այդ մրցակցությանը: Կնոջ մոտ ենթարկվելու ցանկությունն ուժեղ տղամարդու մասին ունեցած երազանքի շարունակությունն է: Սեքսում կինը ցանկանում է ենթարկվել իր «բռնապետին»: