«Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դանքան Լոուրենսը հիվանդացել է COVID-19-ով

219

«Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթող Դանքան Լոուրենսի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է, եւ նա չի կարողանա ելույթ ունենալ այս տարվա մրցույթի եզրափակչում, հայտնել են կազմակերպիչները։

«Դանքան Լոուրենսը՝ «Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթողը (երգիչը մրցույթում ներկայացրել է Նիդերլանդները), որը պետք է կենդանի ելույթ ունենար շաբաթ օրը կայանալիք եզրափակչում, COVID-19-ի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է։ Դանքանը թեթեւ ախտանշաններ ունի: Նվազագույն յոթօրյա իքնամեկուսացման պատճառով Դանքանը չի կարողանա կենդանի ելույթ ունենալ Ռոտերդամի «Ahoy» համերգասրահում, սակայն շոուի ընթացքում հանդես կգա այլ ձեւաչափով»,- ասված է մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ։