Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում

188

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ի ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-87 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Ջրառատ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: