«Զվարթնոցում» ոսկյա իրերով և գումարով պայուսակ է հայտնաբերվել, փնտրում են տիրոջը

897

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հայտարարությունից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:

Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար:
Ուղևորների անվտանգ և անխոչընդոտ ուղևորությունը մեր առաջնահերթությունն է:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ