Վրացիների ու ադրբեջանցիների միջև նոր ծեծկռտուք է եղել. մեքենաները քշում են մարդկանց ուղղությամբ | տեսանյութ

1497

Վրացական ոստիկանությունը սահմանափակել է մուտքը Դմանիսի քաղաք, այստեղ շարունակվում են վրաց-ադրբեջանական բախումները: Քաղաքում մեքենաները քշում են մարդկանց ուղղությամբ:

Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի հայտարարությամբ, ծեծկռտուքը տեղի է ունեցել երիտասարդների միջև և չի ծագել էթնիկ հողի վրա: Հակառակն են պնդում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնց կարծիքով ընդհարումը տեղի է ունեցել ազգային հողի վրա:

Դմանիսիում գտնվող խանութի վաճառողի խոսքով կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ նա մի խումբ երիտասարդների մերժել է պարտքով գարեջուր վաճառել:

Երեկ գիշերվանից Դմանիսիի շրջանային վարչությունում ընթանում է հարցաքննություն: Դեռևս հարցաքննվել են միայն ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: