Վրացիներն ու ադրբեջանցիները ծեծել են իրար…

939

Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և ադրբեջանցիների միջև Վրաստանի Դմանիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն` հղում անելով «Մթավարի» հեռուստաալիքին, միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել:

Ծեծկռտուքին շուրջ երեք տասնյակ մարդ է ներգրավվել, որոնցից շատերը զինված են եղել բեյսբոլի մահակներով և փայտերով: Նշվում է, որ կռվին նախորդել է Դմանիսի բնակիչների` Սվանեթից ժամանած ներգաղթյալների և էթնիկ ադրբեջանցիների միջև տեղի ունեցած վիճաբանությունը:

Իրավիճակը սրվել է երեկոյան: Կռվի մասնակիցներն ավերել են աևտրային կետը, որի մոտակայքում սկսվել էր ծեծկռտուքը: