«Պայուսակիս մեջ եղել են փաստաթղթեր, շատ կարևոր թանկարժեք իր»․ Սաթենիկ Հազարյանն ահազանգել է իրենից արված գողության մասին

348

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն Ինստագրամի իր էջում ահազանգել է, որ երեկ մեքենայից գողացել են իր պայուսակը։

Դերասանուհին բավականին հուզված «սթորի» է արել և խնդրել, որպեսզի որևէ մեկը տեղեկություն ունենալու դեպքում կապվի իր հետ։

«Պայուսակիս մեջ եղել են փաստաթղթեր, շատ կարևոր թանկարժեք իր, որն ինձ համար շատ կարևոր է։ Ինձ շատ անհրաժեշտ է գտնել պայուսակս, ունեմ բոլորիդ օգնության կարիքը»,– իր խոսքում ասել է դերասանուհին՝ հրապարակելով գողացված պայուսակի լուսանկարը։