Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիեր

469

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կոնգրեսականը մասնավորապես գրել է.

«Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և սպառնում է տարածաշրջանի կայունությանը: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտումը և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքին»,- գրել է Ջեքի Սփիերը: