Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

224

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների տեղափոխման խնդիրները: Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ»  ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում բազմակողմանի դիտորդություն իրականացնելու համար:

Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմն իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման վարժանքներ: