ՌԴ-ն Հայաստանի շրջանների վերականգնման համար 3.2 միլիոն դոլար կհատկացնի

446

Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից շուրջ 3,2 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետպատերազմական վերականգնման համար, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով իրավական տեղեկատվության էջում հրապարակված կառավարության որոշումը։

Փաստաթղթի համաձայն՝ մինչև 3,2 միլիոն դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բյուջե՝ «Հայաստանի առավել տուժած շրջանների հետպատերազմական վերականգնման ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար»։

Նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին իրազեկել ընդունված որոշման մասին: