Ինչպիսի Առնանդամներն Են Կանանց Գրավիչ Թվում

322

Հետազոտության ընթացքում, որի նպատակն էր պարզել, ինչպես են կանայք վերաբերվում հիպոսպադիա (միզուկի կառուցվածքի բնածին խախտում) ունեցող տղամարդկանց եւ այս դեֆեկտը վերացնելուն ուղղված վիրահատություններին, շվեյցարացի գիտնականները պարզել են նաեւ, թե որ առնանդամներն են կանանց համար ավելի գրավիչ թվում:

Գիտնականները 16-45 տարեկան 105 կանանց շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, որ նրանց համար առաջին հերթին կարեւոր է, որ առնանդամը «ընդհանուր առմամբ նորմալ տեսք ունենա»: Կանայք նշել են նաեւ, որ նրանց համար կարեւոր է առնանդամի մաշկի վիճակը, գլխիկի ձեւը, ամորձիների ու ցայլքի մազածածկույթի արտաքին տեսքը: Առնանդամի երկարությունն ու հաստությունը, ընդ որում, կանանց չէին հետաքրքրում: Ի դեպ, նմանատիպ արդյունքներ արձանագրել է նաեւ Cosmopolitan ամսագրի իրականացրած հարցումը: Հարցման 1100 մասնակից կանանց 89 տոկոսը նշել է, որ առնանդամի չափերը հիմնականում նրանց չի հետաքրքրում:

Հատկանշական է, որ միզուկի դիրքը հիպոսպադիա ունեցող մարդկանց մոտ կականց եւս չէր հետաքրքրում, ինչը պետք է մխիթարի այս արատն ունեցող տղամարդկանց:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Sexual Medicine ամսագրում: