Երկրին է մոտենում 118 մետրանոց աստղակերպ

401

118 մետրանոց խոշոր աստղակերպ (2015 KJ19) է մոտենում Երկրին, հայտնում է NASA-ն։

Երկրից նվազագույն հեռավորության վրա այն կլինի այսօր՝ Երևանի ժամանակով 14․04-ին։ Թռիչքի հետագծի ամենամոտ կետը կլինի Երկրից 5․8 մլն կմ հեռու, ինչը 15 անգամ մեծ է Երկրից Լուսին ընկած տարածքից։

Աստղակերպը, որը շարժվում է ավելի քան 82 հազար կմ/ժամ արագությամբ, Երկրի բնակիչների համար սպառնալիք չի ներկայացնում։