«Չգիտեմ՝ մարդ որ տեղանքի տավար պետք է լինի, որ չհասկանա՝ նոր պատերազմ է հասունանում». քաղաքագետ

406

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Նախիջևանի և  Զանգեզուրի միջանցքի մասին, ասաց, որ ինչ-որ մեկը դրդում է նրան, որ այդպիսի հայտարարություններով հանդես գա: Հետո էլ  ենթադրությունների հիման վրա եզրակացրեց՝ հաշվի առնելով, որ Ալիևը թուրք չէ, այլ քրդահրեա, պարզ է դառնում, թե որտեղից է այդ ուղղորդումը.

«Այդ որևէ մեկին գտնելը դժվար չէ, դա Իսրայելն է, որն այդ քոչվոր ցեղերի ամենամեծագույն հոգեբարձուներից մեկն է, հենց այդպես, որովհետև Ալիևի ընտանիքի սաղ փողերը Իսրայելում է, եթե չեք իմանում… Էրդողանն էլ է իրենց գործիքը, նա էլ գործում, աշխատում է, այսպես ասած, գլոբալիստների պլանների իրականացմանը… Եթե Ալիևը որերորդ անգամ կրկնում է, իսկ մի քանի օր առաջ Նախիջևանում ավիաբազա է բացում՝ ես չգիտեմ՝ որ տեղանքի տավար կամ էշ մարդը պետք է լինի, որ չհասկանա՝ նոր պատերազմ է հասունանում, ես չեմ իմանում, որ տեղանքում ծնված ավանակ պետք է լինի, որը չի հասկանում… գոնե հետևեք, Ալիևը վաղուց չի ասում՝ Ղարաբաղ-Ղարաբաղ, այլ խոսում է, այդ թվում՝ Սևանից, ոչ միայն Զանգեզուրից, Սևանից է խոսում մարդը…»:

Քաղաքագետը հիշեց, որ դեռ հարյուր տարի առաջ թուրք զորավարներից մեկը նման միտք է հնչեցել, որ Հայաստանը սեպ է, իրենց խանգարում է, և  Թուրքիան այսօր այդ գծով է շարժվում, իսկ իրականում նպատակը միայն Հայաստանին տիրանալը չէ.

«Սա հանում են խոչընդոտ, ինչից հետո կարելի է լայնածավալ հարձակում կատարել և՛ Ռուսաստանի դեմ, և՛ Իրանի դեմ, և հեռահար՝ Չինաստանը: Պարզվում է՝ Թուրքիայի պլաններում՝ Ուկրաինան էլ է թուրքական տարածք… Դրա համար թուրքական սպեցնազը 1 շաբաթ առաջ եկել է Դոնբաս…»: