Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

259

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Հանրապետության տարածքում`

Երևան քաղաքում՝
Մայիսի 13-18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։