ՎԵՐՄԻՇՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԿԱԼԱՆՔ ԴՆԵԼ

184

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերմիշյանը պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։

Այս գործով օրերս հայցվոր կողմը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել են կալանք դնել Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա:

Վերմիշյանի ներկայացուցիչ Անի Մուրադյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով միջնորդությանը՝ նշեց․ «Մենք բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանից պահանջել ենք, որ հերքի իրականության չհամապատասխանող փաստերը եւ ներողություն խնդրի, միաժամանակ որպես հատուցում երեք միլիոն դրամ ենք պահանջել, եթե հայցադիմումը բավարարվի, մենք մտավախություն ենք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ գումարը չվաճարելու խուսափում լինի։ Վիճակագրությունն այնպիսին է, որ հիմա ճնշող մեծամասնությունը կողմ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանին, դրա համար մենք փորձել ենք մեր հայցի ապահովումն իրականացել»։

Փաստաբանը նաեւ նշեց, որ գործը մակագրվել է անաչառ մոտեցում ցուցաբերող դատավորների շարքին, բայց չի կարող հիմա գուշակել, թե կբավարավի, թե ոչ միջնորդությունը։

Բացի այս միջնորդությունից, նրանք այլ միջնորդություն այս պահին չունեն ։

Դատարանը դեռեւս այս գործը վարույթ չի ընդունել։

Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել էր։ Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել էր նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ էր արձակվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c22d6584b6d9175ce523868822916c51

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»