Գլխավոր շտաբը՝ զորամասերում «տագնապների» մասին

446

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը քիչ առաջ գրել է, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել, և որ Վանաձոր քաղաքի զորամասից «տագնապ» հրամանով  դիրքեր են բարձրացնում: «Հրապարակ» կայքն էլ գրել է, որ Լուսակերտի զորամասից զորք են տեղափոխում Սյունիք:

168.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ Գլխավոր շտաբից:

«3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թվականի տարվա պլանի՝ իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը:

Գնդապետ Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց: