Պաշտպանություն չի եղել Իշխանասարի հատվածում, գիշերը թշնամին առաջ է եկել․ Մենուա Հովսեփյան. yerkir.am

437

Գիշերն ալիեւանիկոլական GPS քարտեզներով ադրբեջանցիներն Իշխանասարի հատվածում առաջ են եկել, քանի որ հայկական կողմից չի իրականացվել վերահսկողություն․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Հետ են շպրտվելու իրենց գծած ալիեւանիկոլական GPS-ի տարածքներ։ Ամենասարսափելին այն է, որ այդ քարտեզներով մեր համայնքի ոռոգման ջրամբարն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Առաջ են եկել Սեւ լճի հատվածում։ Զինվորականները բանակցում են, որպեսզի հետ գնան իրենց տեղը կանգնեն»,- հայտնեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ Իշխանասարի հատվածում ՊՆ-ն պաշտպանություն չի իրականացնում, Հոսեփյանն արձագանքեց․ «Էդ հարցը պիտի տաք ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող վարչապետին։ Ավելի շատ ելույթներ են ունենում, իրական գործով չեն զբաղվում դրա համար այս վիճակում ենք։ Սյունիքում վտանգավոր է, ոչինչ նորմալ չէ, խայտառակ վիճակում ենք։ Մի քանի ամիս է՝ բարձրաձայնում ենք, մեզ լսող չկա»։

Լիանա Սարգսյան

yerkir.am