«2 ամիս առաջ ես հասկացել եմ, որ Աստված եմ»․ Կազանի դպրոցի կրակոցների հեղինակ

1463

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային սպանություն կատարելու հոդվածով։

Իլնազ Գալյավիևը զինված է եղել Hatsan ESCORT ինքնաձիգով:

«Այն դպրոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, անվտանգության աշխատակիցներ չեն եղել, կար միայն «կարմիր կոճակ»,-այս մասին հայտարարել է Ռուսական գվարդիայի ղեկավարի խորհրդականը։

Նշվում է, որ հարձակվողը հրազեն պահելու թույլտվություն է ստացել բոլորովին վերջերս` ապրիլի 28-ին:

Գալյավիևը քննիչներին ասել է․ «Ես հասկացել եմ, որ Աստված եմ, մոտ 2 առաջ եմ հասկացել, որ Աստված եմ։ Ես սկսեցի բոլորին ատել, իմ մեջ հրեշ է արթնացել»։

Նշենք, որ 19-ամյա Իլնազ Գալյավևը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների հայտնի ահաբեկչության օրը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ կրակոցներ ու պայթյուն է տեղի ունեցել Կազանի դպրոցներից մեկում: Կրակոցների հետևանքով սպանվել է 1 ուսուցիչ և 7 աշակերտ, կա 32 վիրավոր, երկրի ԱԻ ծառայության փոխանցմամբ, 2 աշակերտ էլ մահացել է երրորդ հարկի պատուհանից ցատկելուց հետո:

Հիվանդանոց տեղափոխված 18 աշակերտներից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: